Բուրյաթիայի զորամասերից մեկում սեպտեմբերի 1-ին երկու զինծառայողներ և երկու բանվորներ մահացել են անհայտ գազից թունավորվելու հետևանքով՝ կոյուղային հորի մաքրման աշխատանքների ժամանակ։ Եվս մի զինծառայող և վարորդը հիվանդանոց են տեղափոխվել գազային թունավորման նախանշաններով։

Ներկայումս զորամասի տարածքում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, ստուգում է կատարվում։ Հետազոտման նպատակով օդի նմուշներ են վերցվել զորամասի կոյուղային հորից։