Հոկտեմբերի 20-ին ադրբեջանցի երեք լրագրողներ հացադուլ են սկսել՝ ի պաշտպանություն իրենց գործընկերոջ՝ Էյնուլա Ֆաթուլաեւի, ով անազատության մեջ նախօրեին հացադուլ է սկսել:

Այդ լրագրողներն են Շահվելեդ Չոբաօղլուն, Գան Թուրալին եւ Էլչին Հասանովը:

Չոբանօղլուն Mediaforum կայքին հայտնել է, որ հացադուլ անցկացնելու վայր գտնելու համար դիմել են տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների եւ հուսով են, որ կգտնեն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը «Իրական Ադրբեջան» թերթի գլխավոր խմբագիր Էյնուլա Ֆաթուլաեւը Բաքվի քննչական մեկուսարանում հացադուլ է սկսել:

Լրագրողը պահանջում  անհապաղ կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը եւ խոստանում է հացադուլի մեջ մնալ մինչեւ ազատ արձակվելը: