Խաղային ակումբի վրա հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ի լույսի 21-ի գիշերը` Մոսկվայի արեւմուտքում: Ռուսաստանի մայրաքաղաքի իրավապահ մարմիններից հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել Պանֆիլովցեւների փողոցի թիվ 1 տան մոտ:

Ճշտված տեղեկությունների համաձայն, 5 անհայտ անձինք ներխուժել են խաղային ակումբի շենք եւ տարել այդ օրվա հասույթը: Ոստիկանության աշխատակիցները նրանցից 2-ին ձերբակալել են, մյուս երեքը կարողացել են անհետանալ մուգ կապույտ գույնի «Ժիգուլի» մեքենայով:

Ներկայումս քաղաքում հանցագործներին բռնելու գործողություն է իրականացվում: Գողացված գումարի չափը ճշտվում է: