Ինտերնետ օգտվողների թիվը 2010-ին կկազմի 2 մլրդ մարդ, ինչը կազմում է երկրագնդի բնակչության 1/3-ը: իսկ արդեն այս տարվա վերջին աշխարհի բոլոր մարդկանց 30 տոկոսն Online է լինելու: Այս թիվն է ներկայացնում Միջազգային հեռուստահաղորդակցության միությունն (ITU) իր զեկույցում:
Բացի այդ, 2010-իի վերջին աշխարհում ուղարկված SMS հաղորդագրությունների քանակը կհասնի 6,1 տրիլիոնի:
ՄԱԿ-ի տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների միջազգային գործակալության համաձայն, բջջային հեռախոսները ներկայումս հասանելի են աշխարհի բնակչության 90 տոկոսին:
ITU-ի գնահատականներով, 2010-ի վերջին բջջային կապի բաժանորդների թիվը կհասնի 5 մլրդ 300 մլն-ի, հաղորդում է «Վեստի.ru»-ն:
Զեկույցում նշվում է, որ ներկայումս աշխարհում 3G կապի բաժանորդների թիվը 940 մլն-ից ավելի է:




























