Ռուսաստանի Տամբովի մարզում հոկտեմբերի 11-30-ին «Անլեգալ-2010» անունը կրող օպերատիվ-պրոֆիլակտիկ գործողություն է սկսվել:

Գործողության հիմնական նպատակը միգրացիոն օրենասդրության խախտումները, ինչպես նաեւ ապօրինի միգրացիայի ուղիները բացահայտելն է: Գործողությունն իրականացվում է Անվտանգության դաշնային ծառայության տեղի վարչության, ՆԳ Տամբովի վարչության համատեղ ուժերով:

Մարզի տարածքում , ընդհանուր առմամբ, գրանցված է 13642 օտարերկրացի, այդ թվում նաեւ քաղաքացիություն չունեցող անձինք:

ԳՀործողության ընթացքում հայտնաբերվել է միգրացիոն օրենսդրության խախտման 46 դեպք, որոնց վերաբերյալ վարչական տուգանքի չափը կասմել է 55 հազար ռուբլի, հարուցվել է 135 քրեական գործ, որոնցից 6-ը անօրինական միգրացիայի, երկուսը` զենքի ապօրինի շրջանառության հետ կապված:

Ռուսաստանից արտաքսվել է մեկ Հայաստանի քաղաքացի, հաղորդում են Տամբովի մարզի ՆԳ վարչությունից: