«Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը» եւ Թուրքիայի ազգայնական շարժումը" իրենց վճռական անհամաձայնությունն են հայտնել Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների բարելավման հեռանկարի վերահերյալ: Հաղորդում է Today’s zaman.com-ը: Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը, թե սահմանը կարող է բացվել մինչեւ տարվա վերջ, առաջ է բերել ընդդիմության զայրույթը, որը մեղադրել է երկրի կառավարությանը Բաքվում տված սեփական խոստումները չկատարելու մեջ:

Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Օնուր Օյմենի խոսքով, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայեփ Էրդողանը Բաքվում խոստացել է, որ Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ «ազատված» չէ Ղարաբաղը: «Կառավարությունը վնաս է հասցրել երկրի վարկանիշին դրսում: Այդ պայմանավորվածությունները հետեւանք են ունենալու Ադրբեջանի համար: Ակնհայտ է, որ կառավարությունը գործում է օտար երկրների ցուցումներով»,- ասել է Օյմենն ու հավելել. «Թուրքիայի հասարակությունը չի՞ հարցնելու վարչապետին, թե ինչու նա բացեց սահմանը նախքան Հայաստանը կվերադարձներ Լեռնային ղարաբաղը: Կառավարությունը մտածում է, որ պետք է ենթարկվի օտար երկրների թելադրանքներին: իսկ դա մենք անվանում ենք կապիտուլյացիայի քաղաքականություն»:

Նույն կուսակցության պատգամավոր Ջանան Արըթմանն էլ ընդգծել է, որ Թուրքիան չի կարող մասնակցել գործողությունների, որոնք ուղղված են Ադրբեջանի դեմ: «Երեւում է, կա միայն կեմ կողմ, որը կշահի այդ արձնագրությունից. Դա Հայաստանն է: Թչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը դրանից ոչինչ չեն շահի»,- ասել է նա:

Իսկ ահա Թուրքիայի ազգայնական շարժում կուսակցության պատգամավոր Դենիզ Բոլուքբաշին կարծում է, որ Հայաստանի հետ արձանագրության ստորագրումով Թուրքիան ետքայլ է արել իր դիրքորոշումներից: «Հայաստանը ոչ մի քայլ չի արել որեւէ հարցում: Նա նույնիսկ չի խոստացել հարգել միջազգային իրավունքը: Թուրք ժողովուրդը ցանկանում է հավատալ իր վարչապետին: Եթե վարչապետը չի կեղծում, ապա Հայաստանը պետք է թողնի Ղարաբաղը մինչեւ տարվա վերջ»,- ասել է նա: