Արտառոց դեպք է տեղի ունեցելԿոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ Թերթին հասած տեղեկություններով՝ նախօրեին կախվելու միջոցով ինքնասպան է եղել Հրազդանի բնակիչ, 15-ամյա մի աշակերտ։ Պատանին ապրում էր Հրազդանի Միկրո թաղամասում՝ ծնողների եւ երեք քույրերի հետ։
Երբ տեղի ոստիկանությունը դեպքի վայր է հասել, պարզվել է, որ պատանին նաեւ գրություն է թողել, որում գրել է, թե զզվել է դաս սովորելու, հատկապես անգլերեն սովորելու տնեցիների անդադար հորդորներից ու սպառնալիքներից։





























