2010-ի մարտից սկսած Մոսկվայի մարզի Խիմկի քաղաքային օկրուգում հաճախակի են դարձել կանանց վրա հարձակումները: Դրանք տեղի են ունենում առավոտյան կամ երեկոյան ժամերին, բնակելի շենքերի բակերում, շքամուտքերում, աստիճանների վրա ու վերելակներում:

ՆԳ վարչության աշխատակիցների կարողացել են պարզել, որ դա կատարվում է երկու տարբեր անձանց կողմից: Առաջին դեպքում դա սլավոնական արտաքինով մեկն է, ով հարվածում է զոհերի դեմքին, ուշագնաց անում նրանց, որից հետո վերցնում փողերը, բջջային հեռախոսներն ու զարդերը: Պարզվել է նաեւ, որ դա 34-տարեկան է:

Երկրորդ դեպքում կովկասյան արտաքինով տղամարդ է, ով փողոցում խոսքի է բռնվում կանանց հետ, առաջարկում օգնել տանել մթերքներով լի պայուսակները: Ընդ որում, զոհերի մեծ մասը համաձայնում է եւ երբ նրանք հայտնվում են վերելակում կամ անգամ զոհի բնակարանում, տղամարդը դանակի կամ ատրճանակի նմանվող առարկայով սպառնում է կանանց եւ պահանջում փող, զարդեր կամ այլ թանկարժեք իրեր:

Հոկտեմբերի 17-ին ոստիկանների գործողության արդյունքում ձերբակալվել է 30-ամյա հանցագործը, ով պարզվելէ, ՀՀ քաղաքացի է: Նախկինում դատված հայը Մոսկվայի մարզ է եկել ընտանիքի անդամների հետ, ովքեր նրան օգնել են վարորդի աշխատանք գտնել: Սակայն աշխատանքից ազատ շամանակ, նա ոչ թե հանգստացել է, այլ փող վաստակելու այլ միջոց է գտել:

Վերը նշված փաստերի առնչությամբ քրեական գործ է հարուցվել «թալան» եւ «ավազակային հարձակում» հոդվածներով: