Թերթը հայտնում է, որ հուլիսի 28-ին Լեռնային Ղարաբաղի ՊԲ Մարտակերտի դիրքերում «ինքնասպանված» ժամկետային զինծառայող Կարո Այվազյանի պապը պատրաստվում է ինքնահրկիզվելու՝ նախագահականի մոտ: Ըստ զինվորի պապի՝ նման ծայրահեղ բողոքի միջոցի պատճառ է դարձել երկրում տիրող անօրինականությունը: Այվազյանի պապը, թերթի տեղեկություններով, օրերս փորձել է մի փոքր շինարարություն սկսել եւ մեծացնել տան վերեւի հարկը: Սակայն ի պատասխան Այվազյանի պապիկին են այցելել Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցները եւ 400 հազար դրամ տուգանք նշանակել: Երբ ծեր մարդը հարցրել է, միթե իրեն ոչ մի արտոնություն չի հասնում, թաղապետարանի աշխատակիցները պատասխանել են, թե փողը կտաս, կանենք: