Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Բենզինի եւ դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքն  ուժը  կորցրած  ճանաչելու մասին, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատա¬րելու մասին, «Ներքին շուկայի պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքները եւ «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքն  ուժը  կորցրած  ճանաչելու մասին օրենքը, որն ուժի մեջ կմտնի 2014թ. հունվարի 1-ից: