Կյանքի 80-րդ տարում մահացել է Penthouse ամսագրի խմբագիր Բոբ Գուչիոնեն:
Էրոտիկ արտադրանքի կայսրության հիմնադիրը մահացել է քաղցկեղից` Տեխասի Պլանո քաղաքում:
Ամսագիրը նա հիմնադրել էր 1965 թվականին, որպեսզի ինչ-որ կերպ դրամ վաստակեր, եւ անգամ եղել է նրա առաջին լուսանկարիչը: 1969-ին ամսագրի հեղինակությունն արագ աճել է սեքսուալ հեղափոխության ֆոնին:
Penthouse-ն արագ մրցակից է դարձել Playboy-ին՝ շնորհիվ բուլվարային նյութերի եւ ակնհայտ սադրիչ մերկ նկարների:
Penthouse կայսրության մայրամուտն սկսվեց 2000-ականների սկզբին: Էրոտիկան եւ պոռնոգրաֆիան տեղափոխվեցին ինտերնետ, եւ Գուչիոնեն խոստովանեց, որ պատրաստ չէ հասնել ժամանակակից միտումների հետեւից: Նրա ընկերությունն անցավ այլ սեփականատերերի ձեռքը, իսկ ամսագրի հիմնադիրը ծանր պայքար էր մղում մահացու հիվանդության դեմ:





























