Էյնուլա Ֆաթուլաեւի դեմ գործը քննելու է Ադրբեջանի Գերագույն դատարանը: Ինչպես ադրբեջանական APA գործակալությանը հայտնել է դատարանի մամուլի քարտուղար Ալլահվերդի Մամեդլին, Ֆաթուլաեւի գործն արդեն մուտքագրվել է Գերագույն դատարան եւ քննարկվելու է ընթացակարգային կանոններով:
Նշելով, որ Գերագույն դատարանի լիագումար նիստերը կայանում են երկու-երեք ամիսը մեկ, Մամեդլին չի բացառել, որ Ֆաթուլաեւի նկատմամբ արտահերթ նիստ գումարվի:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պահանջել է ազատ արձակել Էյնուլա Ֆաթուլաեւին եւ նրան 28 հազար եվրո փոխհատուցում վճարել:
«Իրական Ադրբեջան» թերթի գլխավոր խմբագիրը հացադուլ է հայտարարել:





























