Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիքին այսօր՝ հոկտեմբերի 21-ին ժամանելու է Թուրքիա` տարածաշրջանային այցի շրջանակներում:
Ալ-Մալիքիին անհրաժեշտ է ստանալ հարեւանների աջակցությունը, որ մնա պետության ղեկավարի պաշտոնում երկրորդ ժամկետում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Նա արդեն եղել է Եգիպտոսում, Իրանում: Իրաքում խորհրդարանական ընտրություններից յոթ ամիս անց դեռ կառավարություն չի ձեւավորվել:
Ալ-Մալիքին ձգտում է մնալ կառավարության ղեկավարի պաշտոնում, սակայն նրա շիիթական դաշինքը, թեեւ պահպանել է մեծամասնությունը խորհրդարանում, բայց ընտրությունների արդյունքներով զբաղեցրել է երկրորդ տեղը՝ զիջելով նախկին վարչապետ Այադ Ալաուիին:





























