85 տարեկանում վախճանվել է Քաթարի նախկին էմիր շեյխ Խալիֆա բին Համադ ալ Թանին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Al Jazeera հեռուստաալիքը:

Նա Քաթարը կառավարել է ավելի քան 20 տարի՝ 1972-1995 թվականների ընթացքում:

Նախկին էմիրի վախճանի կապակցությամբ եռօրյա սուգ է հայտարարվել: