Հոկտեմբերի 21-ի առավոտյան հրդեհ է բռնկվել թուրքական Բուրսա քաղաքի ուղղիչ հաստատություններից մեկում, գրում է Cihan գործակալությունը:
Միջադեպի արդյունքում մարմնական վնասվածքներ է ստացել դատապարտյալներից մեկը: Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է բավարար: Կարճ ժամկետում հրդեհը հաջողվել է մարել:




























