Հոկտեմբերի 20-ին` ժամը 12.42-ին, տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Դավիթաշենի կամրջին հարակից Հրազդանի կիրճում դիակ է հայտնաբերվել, եւ այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները կիրճից դուրս են բերել Երեւանի բնակիչ, 25-ամյա Նորայր Մարկոսյանի դին եւ հանձնել իրավապահ մարմիններին:





























