ԱՄՆ կոնգրեսում փակ ճեպազրույցի մասնակիցն առաջարկել է Սիրիայի հակամարտությունը կարգավորել՝ սպանելով հանրապետության  նախագահ Բաշար Ասադին, հայտնում է Foreign Policy–ն ՝ վկայակոչելով հանդիպմանը ներկա իր աղբյուրները։

«Իսկ ի՞նչ  կասեք Ասադի սպանության մասին»,– մեջբերում է պարբերականը նրա խոսքը։

Հարցն ուղղված էր  Սպիտակ տան՝ Մերձավոր Արեւելքի հարցերի նախկին համակարգող Ֆիլիպ Գորդոնին։

Պարբերականը նշում է, որ այդ «նախաձեռնությունն» առաջ է բերել միջոցառման մասնակիցների թյուրըմբռնումը։ Գորդոնը մերժել է այն որպես միաժամանակ ապօրինի եւ անարդյունավետ առաջարկ։

«Դա ապօրինի է եւ ամեն դեպքում ոչինչ չէր փոխի, քանի որ Ռուսաստանը Սիրիայում շահեր ունի, Իրանը Սիրիայում շահեր ունի»,– ասել է Գորդոնը։