Հոկտեմբերի 22-23-ին Երեւանում տեղի է ունենալու «Մարդու սահմանադրական իրավունքների ապահովումն ու պաշտպանությունը սահմանադրական արդարադատության  պրակտիկայում` հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումները» թեմայով Երեւանյան 15-րդ միջազգային խորհրդաժողովը:

Բացման խոսքով հանդես կգան ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն, Սահմանադրական իրավունքի միջազգային ընկերակցության նախագահ Դիդիե Մոսը, Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը:

Խորհրդաժողովին մասնակցում են Վալերի Զորկինը` Ռուսաստանի Դաշնության ՍԴ նախագահ, Ալվինա Գյուլումյանը, Աննա Փաուերը, Դավիդ Տոր Բյորգվինսոնը` Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դատավորներ, Մարի-Փոլ Էնջելը` Լյուքսեմբուրգի ՍԴ նախագահ, Դումիտրու Պուլբերեն` Մոլդովայի ՍԴ նախագահ, ինչպես նաեւ 30-ից ավել երկրների պատվիրակներ: