Հնդկաստանի Օդիշա նահանգում հրաձգությունից զոհվել է 18 նակսալի, վիրավորվել է 2 ոստիկան, հայտնում է «Սինհուա»–ն։

Հրաձգությունը սկսվել էր հոկտեմբերի 24-ի վաղ առավոտյան՝ նահանգի վարչական կենտրոն Բհուբանեշվարայից 650 կմ հարավ–արեւմուտք։

«Այսօր Անդհրա Փրադեշի եւ Օդիշայի նահանգների ոստիկանության համատեղ ուժերը ոչնչացրել են առնվազն 18 նակսալիների»,– հայտնել են ոստիկանությունից։

Վիրավոր 2 ոստիկաններին տեղափոխել են հիվանդանոց։

Նակսալիները զինված կոմունիստական, գերազանցապես մաոիստական խմբավորումների ոչ պաշտոնական անվանումն է։