Ֆրանսիայի հյուսիսում՝ Total ընկերության նավթամշակման գործարանում պայթյուն է եղել։

Reuters գործակալության տվյալներով, պայթյունի ժամանակ Գոնֆրեվիլ համայնքում հինգ մարդ է տուժել։

Normandie Actu տեղական լրատվական գործակալությունը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել չանջատված գազատար խողովակի վրա վերանորոգման աշխատանքների անցկացման ժամանակ։ Ենթադրվում է, որ պայթյունի պատճառըը գազի արտահոսքն է եղել։