Հոկտեմբերի 24-ին Մոնտեվիդեոյի հոսպիտալում վախճանվել է Ուրուգվայի նախկին նախագահ Խորխե Բատլյեն: Այս մասին գրում է Gazeta-ն:

«Ցավոք՝ հիվանդանոցի ամբողջ թիմի ջանքերը բավարար չէին՝ փոխելու համար կլինիկական պատկերը, որով դոկտոր Բատլյեն հիվանդանոց էր փոխադրվել մի քանի օր առաջ տեղի ունեցած միջադեպից հետո»,- ասված է հիվանդանոցի հաղորդագրությունում:

Խորխե Բատլյեն հիվանդանոցում էր հայտնվել գիտակցությունը կորցնելուց հետո ստացած գլխի վնասվածքով: Նշվում է, որ Ուրուգվայի նախկին նախագահը մեկ օր անց ծննդյան տարեդարձն էր տոնելու: