Լոնդոնյան եւ Նյույորքյան բորսաներում էլեկտրոնական առքուվաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին: 

Նավթի WTI թեթեւ տեսակի դեկտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել են 0.10%-ով՝ հասնելով մեկ բարելը 50.47 դոլարի:

Լոնդոնյան ICE Futures բորսայում էլ Brent տեսակի ֆյուչերսները՝ մատակարարմամբ, նվազել են 0.23%-ով եւ հասել մեկ բարելը 51.34 դոլարի: