Ամերիկացի տիեզերագնացներ Նիկոլ Սկոտն ու Ջոն Օլիվասը հաջողությամբ ավարտել են Discovery տիեզերանավի նախատեսված 3 թռիչքներից 1-ը, նշվում է NASA-ի պաշտոնական կայքում։

Discovery-ի անձնակազմի անդամները վերադարձել են այսօր՝ սեպտեմբերի 2-ին, տիեզերագնացությունը տեւել է մոտավորապես 6,5 ժամ։ Տիեզերագնացները կատարել են իրենց առջեւ դրած բոլոր խնդիրները, ինչպես նաեւ կատարել են մի շարք հավելյալ աշխատանքներ։

Սեպտեմբերի 1-ին կայան են բերվել սարքավորումներ, պահեստամասեր եւ այլ բեռներ, որոնք անհրաժեշտ են միջազգային տիեզերակայանում աշխատանքների համար։ Ըստ ամերիկյան տիեզերական գերատեսչության ներկայացուցիչների, Discovery ներկայիս առաքելության նպատակը կայանի տեխնիկական սպասարկման աշխատանքներն են։