Հայաստանն ուզում է մեծացնել Սերբիայի հետ ապրանքաշրջանառության ծավալները եւ պաշտպանել սերբ–հայկական բիզնեսի գործարքները։ Այս մասին հոկտեմբերի 25-ին խորհրդարանում ասել է ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը՝ ներկայացնելով Հայաստանի եւ Սերբիայի միջեւ կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիրը։

Նշենք, որ 2016-ի առաջին կիսամյակում երկու երկրների միջեւ առեւտուրը գրեթե զրոյական է եղել։ Հայաստանը Սերբիայից ներկրել է 795 հազար դոլարի ապրանք, այդ թում՝ ծխախոտ եւ դեղորայք, իսկ արտահանել է 1.2 հազար դոլարի չափով ապրանք։