Այսօր երեք վրացի սահմանապահներ են սպանվել վրաց-թուրքական սահմանում: Դեպքը տեղի է ունեցել սահմանի Ախալցխայի հատվածում:

Նշենք, որ բացի երեք սահմանապահների սպանությունից, եւս մեկն անհայտացել է: Նախնական տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել սահմանապահ ծառայության աշխատակիցների միջեւ սկիզբ առաջ վեճից: Կորած սահմանապահի որոնումները շարունակվում են:

Սահմանապահ ոստիկանությունը դեպքի հետ կապված մեկնաբանություններ չի տալիս: