Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Մշտական խորհրդի նոր նախագահ է ընտրվել Ռուսաստանում Բելառուսի դեսպան Իգոր Պետրիշենկոն: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀԱՊԿ-ի կայքում:
«Քանի որ 2016-2017 թվականներին կազմակերպության նախագահությունը Հայաստանից անցել է Բելառուսին, ՀԱՊԿ Մշտական խորհրդի նախագահ է ընտրվել Ռուսաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Պետրիշենկոն», նշված է հաղորդագրության մեջ:
Մշտական խորհրդի որոշումը խորհրդանշող խորհրդանշական «մուրճը» Պետրիշենկոն ընդունել է խորհրդի նախկին նախագահ Դավիթ Վիրաբյանից, որն այդ պաշտոնը զբաղեցրել է 2015-2016 թվականներին:




























