Հայաստանն ու Չինաստանը կհամագործակցեն քրեական հետաքննության ոլորտում։ Այս մասին հոկտեմբերի 25-ին ԱԺ–ում ասել է Հայաստանի արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության եւ Քուվեյթի Հանրապետության միջեւ քրեական գործերով իրավական օգնության մասին» համաձայնագիրը, որը ստորագրվել էր Երեւանում 2016-ին։

Համագործակցությունը նախատեսում է քրեական գործերի նյութերով եւ իրեղեն ապացույցներ փոխանակել, վկաներ եւ մեղադրյալներ հրավիրել կամավորության սկզբունքով, ապահովել ունեցվածքի պաշտպանության միջոցներ, իրականացնել բռնագրավման եւ հետաքննության մասին դիմումները՝ համաձայն իրենց ազգային օրենսդրության։