Նիսում առեւանգել են Le Grand Hotel 5-աստղանի  հյուրանոցի տնօրենների խորհրդի նախագահ Ժակլին Վեյրին, հայտնում է Europe1–ը։

2 չարագործ՝ դեմքները փակած, բռնել են նրան փողոցում, երբ վերջինս սեփական սեփական մեքենայի մոտ էր գտնվում։ Մի քանի վկաների աչքի առաջ կնոջն ուժով ստիպել են նստել ֆուրգոնը, որի ղեկին եղել է 3-րդ անձը։ Դրանից հետո մեքենան գնացել էր անհայտ ուղղությամբ։

Չարագործներն արդեն կապ են հաստատել Վեյրի ընտանիքի հետ, սակայն պահանջներ չեն ներկայացրել։

Ընթանում է հետաքննություն։