Լոնդոնյան եւ Նյույորքյան բորսաներում էլեկտրոնական առքուվաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին գրում է Gazeta-ն: 

Նավթի WTI թեթեւ տեսակի դեկտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել են 1.30%-ով՝ հասնելով մեկ բարելը 49.31 դոլարի:

Լոնդոնյան ICE Futures բորսայում էլ նավթի Brent տեսակի ֆյուչերսները՝ մատակարարմամբ, նվազել են 1.14%-ով եւ հասել մեկ բարելը 50.21 դոլարի: