Վրաստանում ազատազրկված մարդիկ իրենց հարազատներին այսուհետ կընդունեն երեքաստղանի հյուրանոցներում։ Երկրի իշխանություններն արդեն հրահանգել են Վրաստանի բանտերին եւ գաղութներին կից հյուրանոցներ կառուցել։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։
Կկառուցվեն նմանօրինակ երեք հյուրանոցներ։ Դրանցից առաջին երկուսը կլինեն Թբիլիսիից 40 կմ հեռավորության վրա գտնվող Ռուսթավի քաղաքում եւ Ավչալայում, որտեղ տեղակայված է անչափահասներ գաղութը։
Այդ հյուրանոցներում ազատազրկվածներն իրենց հարազատների հետ 48 ժամ շփվելու հնարավորություն կունենան։
Առաջին հյուրանոցների շինարարությունը կավարտվի 4 ամսից։





























