Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշն այսօր հայտնել է, թե զինված ուժերին հրամայել է՝ «ոչնչացնել վրացական ցանկացած նավ, որը կներխուժի Աբխազիայի տարածքային ջրեր»:

Հիշեցնենք, որ Թբիլիսին հայտարարել էր, թե իր նավերի վրա հնարավոր հարձակումների համար մեղավոր է համարելու Աբխազիայի ծովային եւ ցամաքային սահմանների պաշտպանությունը ստանձնած Ռուսաստանին։