5․4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել կենտրոնական Իտալիայում, հայտնում է BBC–ն՝ վկայակոչելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։

Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Մաչերատա քաղաքում։ Երկրաշարժի օջախը, Իտալիայի գեոֆիզիկայի ինստիտուտի տվյալներով, 9 կմ խորության վրա էր։ Նաև հայտնում են, որ ուժեղ ստորգետնյա ցնցումներ են զգացվել Հռոմում։ Հնարավոր փլուզումների ու տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան։