Գրող-հրապարակախող, երգիչ, արվեստաբան Վահրամ Թաթիկյանը, ով անժամկետ հացադուլ է սկսել Կոմիտասի անվան պանթեոնում  հարեւանությամբ կառուցվող դելֆինարիումի դեմ, համոզված է, որ հայաստանյան պայմաններում դելֆիները չեն կարողանալու ապրել:

«Դելֆիների սատկելուց հետո  այս տարածքը կդառնա քաղաքի ամենախոշոր զվարճավայրը»,-ասաց նա` հավելելով, որ արդեն որոշված է, թե որ հատվածում ինչ ռեսոտորան եւ «քեբաբանոց» է լինելու:

«Պահանջում եմ այս այգին վերադարձնել քաղաքին, որ նա չարժանանա Օղակաձեւ զբոսայգու ճակատագրին»,-ընդգծեց արվեստաբանը:

Հարցին, թե քաղաքապետարանն արձագանքե՞լ է իր հացադուլին, Թաթիկյանը պատասխանեց, որ ինքը չի էլ սպասում որեւէ արձագանքի. «Ես քաղաքապետ չունեմ, իմ քաղաքապետը ոչնչացրել է բոլոր այգիները եւ հիմա էլ Կոմիտասի անվան պանթեոնը: Ես քաղաք ունեմ, բայց այն Գրիգոր Հասրաթյանից հետո մնացել է առանց քաղաքապետ»:

Նշենք, որ Կոմիտասի անվան պանթեոնի հարեւանությամբ Երեւանի քաղաքապետարանը որոշել է կառուցել հանրապետությունում առաջին դելֆինարիումը: