Ավստրիացի մի խումբ հոգեւորականներ աստվածաբաններ ու լեզվաբաններ եկել են Հայաստանի Վերին Դվին գյուղ: Խումբը ղեկավարում է լեզվաբան-հայագետ Ժասմին Դում Թրագունը, ով արդեն  20 տարուց ավելի ուսումնասիրություններ է կատարում Հայաստանում: Ինչպես հաղորդում է  assyrianchurcheast, 2010 թվականի մայիսին Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում նրան շնորհվել է դոկտորի պատվավոր կոչում:

Աշխատանքային խումբը Հայաստան է ժամանել տեղի ասորական եկեղեցին այցելելու նպատակով: Սուրբ Մար Թումա եկեղեցու մուտքի մոտ նրանց դիմավորել են երգերով, ինչպես եւ ընդունված է դիմավորել եկեղեցականներին: Նրանք ականատես եղան Պսակադրության արարողությանը եւ լսեցին Քրիստոսի լեզվով հնչող  աղոթքների: