Մեծ Բրիտանիայում անց է կացվել բավականին հետաքրքիր, սակայն տարօրինակ հարցում: Բրիտանացիներին հարցրել են, թե ո՞ր աստղերի ամուսնական զույգից կծնվեր ամենագեղեցիկ, ուրախ, խելացի, մարզական եւ ոճային երեխան:

Արդյուքները հետեւյալն են: Ամենագեղեցիկ երեխան կծնվեր Անջելինա Ջոլիի եւ Դեվիդ Բեքհեմի ամուսնությունից:  Բրեդ Փիթի եւ Բեյոնսի ամուսնությունից ծնված երեխան իր գեղեցկությամբ երկրորդ տեղում կլիներ: Բեքհեմը եւ նրա կինը` Վիկտորիան կարող էին լինել եւ են ամենաոճային զույգը: Հենց նրանք էլ կարող են ունենալ ամենաոճային երեխաները:

Բրիտանացիների կարծիքով ամենախելացի երեխան կծնվի երգչուհի Լեդի Գագայի ու դերասան Սթիվեն Ֆրայը միությունից:

Ուրախ երեխա կծնվեր կատակերգու Մայքլ Մաքինթայրի եւ Վիկտորիա Վուդի ամուսնությունից: Իսկ ամենամարզականը` Ջեսիկա Էննիսից եւ թենիսիստ Էնդի Մյուրեյից: