Այսօր` հոկտեմբերի 22-ի առավոտյան, ժամը 9.15-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի Հրազդան տանող կամրջի մոտ, Քաղսի գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ավտովթար:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «ԳԱԶ 26» մակնիշի 21 ՏՕ 897 համարանիշի մեքենան բախվել է ծառին եւ շրջվել, որի հետեւանքով վարորդը` Սմբատ Ռոբերտի Ապրեսյանը եւ երկու ուղեւորները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Հրազդանի քաղաքային հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության եւ Արտակարգ իրավիճակների նախարարության Կոտայքի մարզի Փրկարար ծառայության աշխատակիցները:

Նախնական տեղեկությունների համաձայն, մեքենայում եղել է ընտանիք` ամուսիններ եւ երեխա: Մանրամասները ճշտվում են: