Ֆրանսիայում արհմիությունների առաջիկա բողոքի գործողությունները նախատեսված են հինգշաբթի՝ հոկտեմբերի 28-ին, ապա նախատեսվում է փողոց ելնել նոյեմբերի 6-ին:
Ցուցարարները բողոքում են կենսաթոշակային բարեփոխման դեմ, որը նախատեսում է թոշակի գնալու տարիքը 60-ից հասցնել 62-ի, հաղորդում է ВВС-ն:
Անկարգությունները Ֆրանսիայում շարունակվում են արդեն մեկ շաբաթ: Եթե սկզբում խոսքը գնում էր գործադուլի եւ բարեփոխումը չեղյալ հայտարարելու պահանջի մասին, ժամանակի ընթացքում բողոքներին միացան ներգաղթյալների շրջաններում ապրող երիտասարդները, որոնք ստեղծված իրավիճակն օգտագործեցին իրենց շահերի համար:
Փարիզում, Լիոնում, Մարսելում եւ այլ քաղաքներում ցուցարարները շարունակում են այրել ավտոմեքենաներ, ջարդել խանութների ցուցափեղկեր, ոստիկանության ուղղությամբ նետել այրվող վառելիքով շշեր:




























