Ցանկացած հայ քաղաքական գործիչ, ով կհամաձայնի հանել Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման պահանջը, կարող է իրեն քաղաքական դիակ համարել: Իր հերթին, ցանկացած թուրք գործչի, որը կճանաչի ցեղասպանությունը, նույնպես կսպառնան լուրջ տհաճություններ: Նման տեսակետով է հանդես եկել «քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի» հիմնադրամի ԱՊՀ երկրների դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Միխեեւը:

Նրա խոսքով, միակ պատճառը, որ Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ` առանց որեւէ նախապայմանի, այն է, որ Հայաստանը գտնվում է թշնամական շրջապատում:

«Հայաստանը չունի ընդհանուր սահման Ռուսաստանի հետ, եւ դա դժվարացնում է ռուսական բեռների փոխադրումը Հայաստան: Հայաստանը դեպի ծով ելք չունի, իսկ Անկարայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելով՝ Երեւանը հույս ունի ազդել Բաքվի վրա՝ ԼՂ խնդիրը լուծելու համար: Իր հերթին Բաքուն հույս ունի, որ Թուրքիան իր ցանկացած ուղղությամբ կազդի Հայաստանի վրա:

Փաստորեն, մենք այս գործընթացում հետեւում ենք բազմակողմ փոխզիջման: Ճիշտ է, կասկած կա, որ Հայաստանի հետ երկխոսության օգնությամբ Թուրքիան Կովկասում խորամանկ խաղ է տանում»,- նշել է Միխեեւը: