ԱՄՆ-ում Հելոունի տոնի համար աշխարհի ամենամեծ՝ 820 կգ քաշով դդումն են աճեցրել։
Նրա «հայրը» Նյու Ռիչմոնդ քաղաքում բնակվող Քրիս Սթիվենսն է, դդումն աճեցվել է Վիսկոնսին նահանգում։
Գինեսի գրքի ներկայացուցիչները պաշտոնապես հայտարարել են, որ անցած տարվա ռեկորդը գերազանցվել է:
Հոլոուինը (անգլ. Halloween) հին կելտական տոն է, որի պատմությունը սկիզբ է առել ժամանակակից Մեծ Բրիտանիայից եւ հյուսիսային Ֆրանսիայից։ Տոնը նշվում է հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերը։
Տոնի հիմնական պարագաներից մեկը փորված դդումից պատրաստված «Ջեկի լուսատուն է»։
Այս խորհրդանիշը կապվում է իռլանդական լեգենդի հետ, որը պատմում է պինդ խմիչքների եւ ազարտային խաղերի սիրահար Ջեկ անունով ֆերմերի մասին։ Նա երկու անգամ խաբում է սատանային, իսկ մահվանից հետո ոչ դրախտ է ընկնում, ոչ էլ դժոխք, քանի որ կենդանության օրոք սատանան երդվում է նրան դժոխք չտանել։



























