Երեւանում կայացել է Հայաստանի Ազգային Ժողովի նիստերի նոր օվալաձեւ դահլիճի հանդիսավոր բացումը: Արարողությանը մասնակցել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, կառավարության անդամներ, կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, թե նոր օվալաձեւ դահլիճի բացումը տեղի է ունենում հիշարժան մի տարում, երբ նշվում է շենքի շահագործման հանձնելու 60 եւ երրորդ հանրապետության օրենսդիր մարմնի 20-ամյակը: Նրա խոսքով, պատմականորեն օվալաձեւ սեղանը համարվում արդյունավետ կոլեգիալ որոշումների ընդունման խորհրդանիշ, եւ այդ իմաստով հատկանշական է նոր օվալաձեւ դահլիճի կառուցումը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է պատգամավորներին՝ նկատելով, որ վերականգնողական մեծ, արդյունավետ աշխատանք է կատարվել, եւ Ազգային Ժողովը նիստերի ժամանակակից սրահ է ստացել:

Նշենք, որ Բաղրամյանի փողոցի այդ շենքում տեղավորված էր Հայաստանի կոմկուսի կենտրոնական կոմիտեն: Անկախությունից հետո այդ շենքում տեղավորվեց խորհրդարանը:

 

 

 

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի