Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում ծրագրում են աճուրդի դնել «տուն ապրանքանիշ» կոչվող ժամանակակից առանձնատունը։ Ֆուտուրիստական շենքը , որը կառուցել է գործարար ու բարեգործ Ռոդ Փերրին, 2014-ին փորձել են վաճառել 10․7 միլիոն դոլարով, բայց գնորդ չէր գտնվել, հայտնում է Mansion Global-ը։
«Ալկիրա» կալվածքը՝ կամ այլ կերպ ասած «տուն ապրանքանիշը» երկրի ամենաարտասովոր տներից մեկն է։ Առանձնատունը նման է հսկայական լոտոսի։
Շենքն ունի կենտրոնական գոտի՝ լողավազանով ու վեց ճյուղավորում, որտեղ բնակելի շինություններ են։ Տանը արեւային մարտկոցներ են տեղադրված ու այն էներգետիկ առումով լրիվ անկախ է։
«Ալկիրայի» հեղինակը ավստրալացի հայտնի ճարտարապետ Չառլզ Ռայթն է։ Դրա շինարարությունը տեւել է 5 տարի ու արժեցել 6․8 մլն դոլար։
Առանձնատունը աճուրդի կդրվի նոյեմբերի 30-ին։ Մեկնարկային գինը չեն հայտնում։


























