Ֆրանսիայի Էկյուել քաղաքի նախկին մենաստաններից մեկում Բուլոմյան անտառի մարմնավաճառների համար օթեւան է բացվել: Վանքում սեքս-աշխատակցուհիներ տեղակայելու գաղափարը պատկանում է հոգեւորական Ժան Ֆիլիպ Շովոյին, որը հիմնադրել էր «Մագդալինա» շարժումը: Շարժման նպատակը մարմնավաճառներին հոգեւոր եւ սոցիալական աջակցություն ցուցաբերելն է՝ այլ աշխատանք գտնելու համար, փոխանցում է RFI-ը:

«Մենք այստեղ նրա համար չենք, որ ստիպենք աղջիկներին աղոթել»,- Le Figaro-ին ասել է Ժան-Ֆիլիպ Շովոն եւ հավելել, որ խոսքն այդ աղջիկներին մեղքից ազատելու մասին է:

Երբ Շովոն առաջարկել էր մենաստանում մարմնավաճառների ընդունել, բոլորը կարծում էին, որ այդ նախագիծը չի հաջողվի կյանքի կոչել:  Այդուհանդերձ հոկտեմբերին այստեղ արդեն 3 մարդ է տեղափոխվել: Անկալվում է, որ նրանց թիվը կարող է հասնել յոթի:  Նրանք բոլորը երազում են իրենց գործունեության բնույթը փոխելու մասին:

Վանքում կա կարի արհեստանոց, մոմի ֆաբրիկա: Աղջիկները զբաղվում են դրանով: Քաղաքում եւ մերձակայքում «Մագդալինա» շարժման նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ: Ոմանք դրական են վերաբերվում, իսկ ոմանք էլ կարծում են, որ մենաստանի պատերից ներս հասարակաց տուն է գործում: