Պաբլո Պիկասոն իր գլուխգործոցները ստեղծելիս մանկական կղանք է օգտագործել: Համաշխարհային նշանակության այս փոքրիկ ընտանեկան գաղտնիքը բացահայտել է Դիանա Վիդմայեր Պիկասոն, փոխանցում է Newsru-ն:
Նա «Արվեստի 100 գաղտնիքները գրքի» հեղինակներին պատմել է, որ իր մոր, այսինքն՝ Մարի-Թերեզ Վալտերի դուստր Մայայի կղանքը Պիկասոյի համար ծառայում էր որպես նկարելու նյութ:
«Պիկասոյի խոսքով՝ 3 տարեկան աղջկա կղանքը, որին մայրը կրծքով էր կերակրում, յուրահատուկ կառուցվածք ու գույն ուներ»,- պատմել է նկարչի թոռնուհին: Ամենամեծ քանակությամբ կղանք օգտագործվել էր խնձորով նատյուրմորտը ստեղծելիս:



























