Starbucks ամերիկյան հանրաճանաչ ցանցը քննադատության է ենթարկվել ԱՄՆ նախագահական ընտրությունների նախաշեմին հասարակության շրջանում տարաձայնությունները հարթելու փորձի համար: Անսպասելի արձագանքի մեղավորը կանաչ գույնի նոր բաժակն է, որը կոչված է ամերիկյան ժողովրդի համախմբման ընդգծմանը: Այս մասին երեքշաբթի հայտնել է NBC հեռուստաընկերությոյւնը:
Դիզայներ Շոգո Օտան բաժակի վրա զանազան հասարակական շերտերին պատկանող եւ մասնագիտության տեր ավելի քան հարյուր մարդու է նկարել: Բոլոր պատկերները միագիծ են կատարված, որը, նկարչի խոսքով, խորհրդանշում է «մեկ միությունում մարդկանց համախմբումը»:
Սակայն համացանցի որոշ օգտատերեր ընկերությանը բոյկոտով են սպառնացել: NBC-ն նշել է, որ նրանք Starbucks-ին մեղադրել են «ուղեղների լվացման» եւ նախագահական ընտրությունների նախաշեմին ընտրողներին «լիբերալ նախապաշարումներ» ներշնչելու ձգտման մեջ: Մասնավորապես՝ ամերիկյան հասարակության տարաբաժանման հաղթահարման կոչեր հաճախ է անում Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը: Նա նաեւ հանրապետական Դոնալդ Թրամփին մեղադրում է, հակառակը, տարաձայնություններ սերմանելու եւ Ամերիկայի էթնիկ, մշակութային եւ կրոնական բազմազանությունը կործանելու մեջ:
«Այժմ ձեր սիրելի բազմակարծությունը (պլյուրալիզմը) պայթեց հենց ձեր քթի տակ: Եվ լիբերալ Starbucks-ը սկսել է գաղտնի աշխատել հանուն միասնության»,- գրել է օգտատերերից մեկը:


























