Asahi Shimbun-ը տեղեկացնում է, որ Կյուսյու կղզու հարավում պեղումների ժամանակ հայտնաբերված հին դամբարանում հազվագյուտ թրեր են գտել։

Դամբարանը, ըստ հնագետների, 6-րդ դարին է պատկանում։

Գիտնականների կարծիքով հայտնաբերված արտեֆակտները կարող են հիմք հանդիսանալ Ճապոնիայի պատմության վերանայման համար։ Կագոսիմայի համալսարանի թանգարանի մասնագետների կարծիքով դամբարանում հայտնաբերված թրերն, ամենայն հավանականությամբ, Կորեական թերակղզում են պատրաստվել։

Հնագետների խոսքով, դամբարանի պեղումները իրականացվել են 2014-2015 թթ։ Պեղումների ընթացքում գիտնականները գտել են մի թուր, որի երկարությունն ի սկզբանե 150 սանտիմետր է եղել՝ ներառյալ փայտյա բռնիչը ։ Ցավոք պահպանվել է թրի միայն 142 սանտիմետրը։

Հայտնաբերված մյուս թուրն էլ ուշագրավ է նրանով, որ դրա կոթը ծածկված է կատվաձկան կաշվով։ Դա Հարավ-արեւելյան Ասիայում պահպանված ամենահին թուրն է, որը զարդարված է կատվաձկան կաշվով։ Այդ թրի երկարությունը, որի բռնիչը արծաթից է պատրաստված, հասնում է 85 սանտիմետրի։

Պատմաբանները ենթադրում են, որ թրերը պատկանում էին որեւէ բարձրաստիճան պարոնի, որը ամենայն հավանականությամբ կայսերական պալատին մոտ էր կանգնած։