2014 թվականին հետազոտողները Նոր Օռլեանի ափերին (ԱՄՆ) ստորջրյա ավազան են հայտնաբերել, որի ջուրը ծովի ջրից 5 անգամ ավելի է աղ պարունակում: Բացահայտումը կատարվել է հեռակառավարմամբ Hercules ռոբոտի օգնությամբ: Այս մասին հայտնել է Daily Mail պարբերականը:
Գիտնականների խոսքով՝ աղիության այսպիսի մեծ տարբերությունը որոշում է ոչ միանման խտությունը, որի հետեւանքով ստորջրյա լիճը հստակ ուրվագծեր է ձեռք բերում:
Հետազոտողների տվյալներով՝ շրջանաձեւ լճի տրամագիծը 100 ֆուտ է, խորությունը՝ մոտ 12 ֆուտ: Այն տեղակայված է Մեքսիկական ծոցի մակերեւույթից 3300 ֆուտ ցածր:
Գտնականների խոսքով՝ «մահվան ջակուզիում» աղի շերտն այնքան խիտ է, որ այն նստել է հատակին, որի մեջ հայտնաբերվել են քիմիական թունավոր նյութեր՝ մեթան եւ ծծմբաջրածին, որոնք ծովային ջրին չեն միախառնվում: Մեթանի եւ ծծմբաջրածնի պղպջակները հատակից վեր են բարձրանում, իսկ թունավոր ջուրն ուղղակի ոչնչացնում է «մահվան ջակուզիի» մեջ ընկնող ամեն ինչ:


























