Ավստրալիայի Ալբանա (Արեւմտյան Ավստրալիայի նահանգ) քաղաքի մոտ գտնվող արգելոցում լուսանկարիչը մկանային լավ զարգացած համակարգով արու կենգուրուի է նկարել: Տղամարդը լուսանկարը հրապարակել է Instagram-ի իր էջում, փոխանցում է Lenta-ն:

Հզոր կենդանին տպավորել է Ուիլյամ Թոմսենին եւ նրա բաժանորդներին: «Այդ տղան լավ մարզվում է»,- կատակել է լուսանկարի տակ գրառում կատարած մի ավստրալացի:

Օգտատերերն իրենց մեկնաբանություններում հիացել են կենդանու արտաքինով: «Ստերոիդներ օգտագործող կենգուրու»,- հավելել են նրանք: