Ֆրանսիայում 4 մզկիթ է փակվել՝ համապատասխան արտակարգ դրության միջոցառումների, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Այդ մզկիթները ծառայում էին արմատական գաղափարախոսության տարածման համար, որը չի համապատասխանում Ֆրանսիայի Հանրապետության արժեքներին եւ սպառնալիք է ներկայացնում հասարակության անվտանգության համար»,- ասված է ՆԳՆ կոմյունիկեի մեջ:
Մզկիթները գտնվում էին Իլ դե Ֆրանս մայրաքաղաքային շրջանում, Վալ դե Մարն, Իվելին եւ Սենա Սեն Դենի դեպարտամենտներում:




























