ԱՄՆ-ը մտադիր է Պակիստանին ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնել 2 մլրդ դոլարի չափով: Այդ մասին հաղորդել են Պենտագոնի ներկայացուցիչները:
Սա կլրացնի այն 5,7 մլրդ դոլարի օգնությունը, որ ԱՄՆ-ը մտադիր է Պակիստանին հատկացնել հինգ տարվա ընթացքում, գրում է Utro.ru-ն:
Դա կապված է նրա հետ, որ Վաշինգտոնը շահագրգռված է թալիբների դեմ ավելի ակտիվ պայքարով:




























