Բեռլինի քրեական ոստիկանության վարչությունը Սիրիայի 27-ամյա քաղաքացու է ձերբակալել, որը, ենթադրաբար, օտարերկրյա ահաբեկչական խմբավորման անդամ է: Այս մասին Twitter-ում գրել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները:
Նրանց տեղեկացմամբ՝ կասկածյալը 2015 թվականից Գերմանիայի տարածքում է գտնվել: Նրան ձերբակալել են Բեռլինի բնակարաններից մեկում:
DW-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 25-ին Գերմանիայի մի շարք շրջաններում ոստիկանության հակաահաբեկչական գործողություն էր անցկացվել չեչենների խմբի դեմ, որոնց կասկածում են ֆինանսական ահաբեկչության մեջ: Ոստիկանությունը նաեւ Տյուրինգում, Համբուրգում, Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում, Սաքսոնիայում եւ Բավարիայում խուզարկություն է կատարել 12 բնակարաններում եւ փախստականների հանրակացարաններում:




























